
Վարդան Հակոբյան
Փետրվար 23, 2024
Սա Անցումային Կառավարության ցուցակ չէ,
Ձեզ եմ ներկայացնում հանրային վստահություն վայելող, Հայաստանի անցումային շրջանի պատասխանատու անձանց (հնարավոր) ցուցակը, որն առաջարկվել է ձեր՝ ակտիվ քաղաքացիներիդ կողմից։
Թեկնածուների միակ նախապայմանը նրանց՝ իշխանության (ներկա-նախկին ռեժիմների) հետ համագործակցած և իշխանությանը ծառայած չլինելն է։
Ռեյտինգային կարգով կընտրվի կոորդինացնող՝ առաջնորդող խումբ (12 հոգի), որն իր վրա կվերցնի այս ռեժիմից ազատագրվելու և անցումային շրջանի աշխատանքների կազմակերպման պատասխանատվությունը։
Մյուս (ավելի քիչ ձայներ ստացած) մասնակիցները՝ ունենալով արդեն որոշակի հանրային վստահություն, կկազմեն ներկայացուցչական մարմին, որը կվերահսկի առաջնորդող խմբին և կձևավորի անցումային շրջանի համար տարբեր ոլորտների աշխատանքների նկատմամբ վերահսկում։
Ցուցակն առաջարկվել է ժողովրդի կողմից, քվեարկելու է ժողովուրդը․ իմ պարտականությունն այն համակարգելն է՝ մինչև կոորդինացնող խմբի ստեղծումը։
Այս քվեարկությամբ ժողովուրդը լիազորում է ընտրված թեկնածուներին ներկա ռեժիմին իշխանությունից հեռացնելու և անցումային շրջանի աշխատանքները կազմակերպելու իրավունքներով՝ մինչև նոր ընտրություններով օրինական իշխանության ձևավորումը։
Ամեն քվեարկող կարող է քվեարակել առավելագույնը հինգ նախընտրած թեկանծուի օգտին: Խնդրում ենք պատասխանել նաև ներքևում տրված հարցին (captcha), պատասխանը գրելով վանդակի մեջ «հր՞»
Մարտ 1, 2024
Հարգելի հետևորդներ, ձեզ եմ ներկայացնում 6 օր տևած, ձեր կողմից առաջարկված անձանց ռեյտինգային քվեարկման արդյունքները։
Վարդան Ղուկասյանին Երևանում կփոխարինի Անուշ Խուդավերդյանը․
Ընդյհանուր մասնակցել են 4829 հոգի, որի արդյունքում Մասնակիցները ստացել են 14669 քվե, որոնք էլ բաշխվել են հետևյալ հերթականությամբ։
Շնորհակալ եմ բոլորին մասնակցության համար։
Հիմա անցնում ենք հաջորդ՝ աշխատանքները կոորդինացնելու փուլ։
- Վարդան Ղուկասյան2150
- Նինա Կարապետյանց1350
- Հարություն Բաղդասարյան983
- Անդրեաս Ղուկասյան919
- Լուսինե Ազնավուրյան898
- Պարույր Հայրիկյան785
- Գագիկ Սարուխանյան716
- Շանթ Հարությունյան660
- Արկադի Վարդանյան652
- Հայկ Մարտիրոսյան562
- Հայկ Դեմոյան561
- Գեղամ Սիմոնյան522
- Հրաչյա Արզումանյան495
- Արթուր Շահնազարյան476
- Հրայր Ուլուբաբյան465
- Խաչիկ Մանուկյան454
- Ալեքսանդր Քանանյան454
- Թորոս Սեֆիլյան291
- Տաթևիկ Հայրապետյան203
- Վլադիմիր Պողոսյան186
- Արթուր Արմին173
- Անուշիկ Հարությունյան Ջերեջյան165
- Շահեն Հարությունյան150
- Հրանտ Տեր֊Աբրահամյան149
- Սարո Սարոյան132
- Միքայել Մարգարյան108
- Արմեն Աղայան37